Ժամանակն է Ուկրաինայում նախագահական ընտրություններ անցկացնել. Թրամփ

Ժամանակն է Ուկրաինայում նախագահական ընտրություններ անցկացնել: Այս մասին հարցազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

Թրամփը նաև անդրադարձել է Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին միանալուն, նշելով, որ այդ միտքը գոյություն ունի վաղուց։

«Այն հասկացողությունը, որ Ուկրաինան չի միանա ՆԱՏՕ-ին, գոյություն ունի վաղուց»,- ասել է նա։