«Իմպերիալ նվագախումբը» վերադառնում է

Դեկտեմբերի 20-ին «Իմպերիալ նվագախումբը» կրկին մեծ համերգ կտա Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Imperial-ը Ռուսաստանի տեխնոլոգիապես ամենազարգացած և խոշոր նվագախումբն է։ Նրա սիմֆոնիկ համերգներին արդեն մասնակցել է ավելի քան 1 միլիոն հանդիսատես։ Ի դեպ, Imperial Orchestra-ի առանձնահատկությունը պայմանավորված է ֆիլմերի և համակարգչային խաղերի սաունդթրեքների անհավանական կատարումներով՝ մեդլի ժանրում։ Անսամբլի երգացանկում ներառված են նաև դասական երկեր, մյուզիքլներ, հիթեր հայտնի հյուրերի հետ և այլն։ «Իմպերիալ նվագախումբը» ստացել է պետական մրցանակներ և ճանաչում Ռուսաստանում և ԱՊՀ-ում։ Նվագախումբը ելույթ կունենա հայտնի դիրիժորներ Լև Դունաևի և Իոսիֆ Նուրդաևի ղեկավարությամբ։ Աշխարհի ամենամեծ նվագախմբերից մեկն է՝ ավելի քան 800 մասնակից, որի ի գեղարվեստական ղեկավարն է Ալեքսանդր Դուլինը։ «Մեր թիմին հանձնարարվել էր զրոյից ստեղծել պրոֆեսիոնալ, բարձրորակ երաժշտական անսամբլ, որը կարող է կատարել լեգենդար ֆիլմերի երաժշտություն։ Սաունդթրեքները, ինչպես համակարգչային գրաֆիկան, մեծ առաջընթաց են գրանցել կինոյի աշխարհում։ Սիմֆոնիկ նվագախումբը ավանդական իմաստով պարզապես բավարար չէ ֆիլմի բնօրինակ հնչողությունը վերարտադրելու համար։ Ահա թե ինչու «Իմպերիալ նվագախումբը», դասական գործիքների հետ մեկտեղել է թվային և ժողովրդական գործիքներ, ինչը թույլ է տալիս առավելագույնս հարստացնել իր երաժշտական պալիտրան։ Նվագախումբն ինքնին աշխարհի ամենատեխնոլոգիապես զարգացած նվագախմբերից մեկն է։ Եվ պետք է ասել, որ «Իմպերիալ» նվագախմբի թիմը միայն երաժիշտներ չեն. այն ներառում է նաև դիզայներներ, մարքեթոլոգներ, հասարակայնության հետ կապերի մասնագետներ և կոմպոզիտորներ,- ասում է Ալեքսանդր Դուլինը։-Մեր համերգներին մասնակցում են ծնողներ երեխաների հետ, դեռահասներ, կինոերաժշտության սիրահարներ, նվագախմբի սիրահարներ և պարզապես մարդիկ, ովքեր առաջին անգամ են դրանք զգում։ Մենք հպարտ ենք, որ կոտրել ենք այն կարծրատիպը, որ սիմֆոնիկ երաժշտությունը միայն ֆիլհարմոնիկ լսարանի համար է, և ապացուցում ենք, որ նվագախումբը կարող է լցնել մարզադաշտեր։ Սա մեր յոթերորդ համերգն է արևոտ Հայաստանում։ Կհանդիպենք դեկտեմբերի 20-ին»։