Եվրասիական տնտեսական հանձնաժողովը համագործակցության ծրագիր է ընդունել

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը և տրանսեվրասիական փոխադրումների հարցերով միջազգային համակարգող խորհրդի քարտուղարությունն ընդունել են համագործակցության ծրագիր: Փաստաթուղթը ստորագրվել է Դուբայում տրանսեվրասիական փոխադրումների հարցերով միջազգային համակարգող խորհրդի լիագումար նիստի շրջանակներում, հայտնել են ԵՏՀ մամուլի ծառայությունից։

Փաստաթուղթը նախատեսված է մինչեւ 2028 թվականն ընկած ժամանակահատվածի համար եւ ուղղված է տրանսեվրասիական տրանսպորտային երթուղիների ակտիվ զարգացման աջակցության կազմակերպմանը։ Միջոցառման գլխավոր թեմաներն էին տրանսպորտային կապը, երկաթուղիների և ծովային նավահանգիստների փոխգործակցությունը, մաքսային սահմաններին անցակետերում անդրսահմանային գործառնությունների պարզեցումը, տրանսպորտային միջանցքների զարգացումը:

ԵՏՀ մաքսային համագործակցության հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Ռուսլան Դավիդովը խոսել է Եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման և մաքսային ոլորտում հեռանկարային նախագծերի մասին: Նա հատուկ ընդգծել է մաքսային ոլորտում թվայնացման դերը, առաջանցիկ տեմպերով մաքսային ենթակառուցվածքների զարգացման, բեկումնային տեխնոլոգիաների և արհեստական բանականության օգտագործման անհրաժեշտությունը:

Մասնակիցների շրջանում մեծ հետաքրքրություն է առաջացրել 2026 թվականի փետրվարի 11-ից Եվրասիական տնտեսական միության ամբողջ տարածքում ավտոմոբիլային և երկաթուղային տրանսպորտով փոխադրումներին հետևելու համար Նավիգացիոն կապարակնիքների կիրառման մեկնարկի մասին տեղեկատվությունը։