ԵՄ-ը Հայաստանին 5 մլն եվրո կտա՝ ընտրությունների նախաշեմին ապատեղեկատվության դեմ պայքարելու համար

2026 թվականի ընտրությունները Հայաստանում կարևորագույն նշանակություն կունենան տարածաշրջանային կայունության և բարեփոխումների իրականացման համար։ Այս մասին դեկտեմբերի 2-ին Հայաստան-ԵՄ գործընկերության խորհրդի 6-րդ նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսը։

«Հայաստանը կարող է հույս դնել մեր աջակցության վրա։ Ժողովրդավարությունը միշտ վտանգի տակ է և մենք պետք է աջակցենք ԶԼՄ-ներին՝ ճնշումը կանխելու համար։ Սա շատ կարևոր է, սա նոր ուղղություն է և մենք աջակցում ենք 5 միլիոն եվրոյի ֆինանսավորմանը, այդ թվում՝ Հայաստանում ընտրությունների նախօրեին՝ ապատեղեկատվության դեմ պայքարն ապահովելու համար։

Մենք հնարավորություններ ունենք մեր կապերը ընդլայնելու համար։ Մարտին միգրացիայի և անվտանգության հարցերով եվրահանձնակատարը կայցելի Հայաստան, որտեղ տեղի կունենան կարևոր գագաթնաժողովներ», – նշել է Կոսը։