Անտառային հրդեհների հետևանքով բազմաթիվ վայրի կենդանիներ լքել են իրենց բնական միջավայրը. նախարար
Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը այցելել է Տավուշի մարզ` ծանոթանալու վերջին օրերին «Դիլիջան» ազգային պարկում ու հարակից տարածքներում տեղի ունեցած հրդեհների հետևանքներին
Հ.Մաթևոսյանը բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման պատասխանատուներին հանձնարարել է ուժեղացնել բնակչության շրջանում իրականացվող իրազեկման ու բացատրական աշխատանքները՝ կանխարգելման միջոցառումների արդյունավետությունն առավել բարձրացնելու համար։
«Բացի հակահրդեհային կանոնների խստագույն պահպանման անհրաժեշտությունը, մենք կանգնած ենք մեկ կարևոր խնդրի առաջ ևս․ անտառային հրդեհների հետևանքով բազմաթիվ վայրի կենդանիներ լքել են իրենց բնական միջավայրը և կարող են հայտնվել համայնքներին կամ բնակելի հատվածներին մոտ»,-նշել է նախարար Մաթևոսյանը:
Նախարարը այցելել է նաև հրդեհաշիջման աշխատանքների համար ստեղծված օպերատիվ արձագանքման շտաբ:
ՇՄ նախարարությունից հայտնում են, որ գույքագրված խնդիրներին հնարավոր սեղմ ժամկետում կտրվեն լուծումներ:

