ԱԺ պատգամավորների պատվիրակությունը կգործուղվի Մոսկվա

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Միքայել Թումասյանը և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը կգործուղվեն Մոսկվա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին կարգադրություն է ստորագրել խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը։

Պատգամավորները Ռուսաստանում կմասնակցեն ԱՊՀ երկրների միջխորհրդարանական համագործակցության մեջ քաղաքական կուսակցությունների դաշինքների և բլոկների փոխգործակցության դերը» խորագրով 6-րդ միջազգային համաժողովին։

Խորհրդարանականները Մոսկվայում կլինեն դեկտեմբերի 1-3-ը։