«Վերելք»․ ՉԱՐԱԳՈՒՅԺ ԱՊԱԳԱ, Ի՞ՆՉ ԱՆԵԼ (տեսանյութ)

Աշխարհաքաղաքական ուժերի ծրագրերին ու նպատակներին հնարավորինս տեղյակ մեր վերլուծաբանները չարագույժ ապագա են կանխատեսում մեր ժողովդի համար։ Մի հատված նման տեսակետից՝
«Պատրաստվեք այն իննը մզկիթների կառուցմանը ու գլխավոր մզկիթը կլինի Մայր աթոռը։ Պատրաստվեք 2026-ին իշխանությունների վերընտրվելուց հետո քաղաքական սպանությունների, մեծ թվով քաղբանտարկյալների։ Երկու թշնամի պետությունների հանցագործներին լցնելու են Հայաստան։ Ու ավելի վատ բաների պատրաստվեք՝թունավորումներից մինչև մանկապարտեզ, դպրոց, բնակելի շենքեր և ժամանցի վայրեր պայթեցնել… Ներսից ամեն հնարավոր և անհնարին ձևերով հայերի վերջը տալու են։ Դուք էլ դառնալու եք Երևանի հայկական համայնք։ 2020-ից հետո մեծ թվով շենքերը կառուցվում են թուրքական և ադրբեջանական փողերով, ու դրանց մեծ մասը հայերի համար չի։ Գալու են, գալու են ու լցվեն բերաններդ, ձեր տները, խլելու են լիքը բիզնեսներ, բանկեր, ռեստորաններ և ամեն ինչ, ու դուք աշխատելու եք թուրքի ոտքի տակ ու ստորացված ձևով»։
Հնարավո՞ր է ժանտ այս ապագան։ Ո՞վ է դեմն առնելու, եթե իշխանությունները նրանց են․․․

Ի՞նչ ենք անելու մենք՝ ազգակիրներս, այդ ապագան գալու դեպքում։

Մնալո՞ւ ենք մեր երկրում։ Այո՞։ Դրա համար այսօրվանից պիտի պատրաստվենք, որպեսզի չուծացվենք մեր իսկ հողում։

Իսկ գնացող ազգակիրների հետ կապված ի՞նչ ենք անելու, ի՞նչ գաղափար և կառույց է հարկավոր այսօրվանից ստեղծել, որպեսզի նրանք չլուծվեն, չկորչեն օտարության մեջ։ Չէ՞ որ առանց այդ էլ սոսկալիորեն քիչ ենք։

 «Վերելք» հաղորդաշարը ներկայացնում է այս հարցերի լուծման մի տարբերակ։

Մանրամասները՝ տեսանյութում