Հայաստանն ու Հնդկաստանը մշակում են միջազգային ավտոմոբիլային փոխադրումների մասին համաձայնագիր

Հայաստանն ու Հնդկաստանը մշակում են միջազգային ավտոմոբիլային փոխադրումների մասին համաձայնագիրը։ Այս մասին ի պատասխան Armenia Sputnik-ի գրավոր հարցման՝ հայտնել են ՀՀ ՏԿԵՆ-ից։

Հայաստանի և Հնդկաստանի միջև կանոնակարգված չէ ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների բնագավառը, ինչը խոչընդոտում է երկու երկրների միջև փոխադրումների իրականացմանն ու տնտեսական համագործակցության զարգացմանը։

Նմանատիպ համաձայնագիր Հայաստանը նախատեսում է ստորագրել Չինաստանի հետ։