Գեղակերտի դպրոցի ՔՊ-ական տնօրենին դատարանը խափանման միջոց է ընտրել տնային կալանքը

Վաղարշապատ համայնքի Գեղակերտի դպրոցի ՔՊ-ական տնօրեն Անուշ Համբարձումյանին դատարանը խափանման միջոց է ընտրել տնային կալանքը և բացակայելու արգելքը։

Այս մասին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից:

Ավելի վաղ «Իշխանություն» լրատվականը տեղեկություն էր տարածել, որ իր տնից ձերբակալվել է Գեղակերտի դպրոցի տնօրեն, ՔՊ-ական Անուշ Համբարձումյանը։ 

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 21-ին, լուր էր տարածվել, որ Վաղարշապատ համայնքի գյուղերից մեկում ՔՊ կուսակցության մի խումբ թեկնածուների մասնակցությամբ տեղի է ունեցել բարեգործական միջոցառում:  Միջոցառման ժամանակ համայնքի բազմաթիվ բնակիչների տրվել են արժեքավոր նվերներ: 

Ըստ հրապարակված տեսանյութի՝ «միջոցառումը» կազմակերպվել է Գեղակերտի դպրոցի տնօրենի տանը, որը ընտրատեղամասի նախագահ է, նա ցուցակով օգնություն է բաժանել։