Փաշինյանն ունի ներքին չարության հսկայական ծավալ, նա կոնֆլիկտածին է, ինքը էդ կոնֆլիկտներից սնվում է. Ռոբերտ Քոչարյան

5-րդ ալիքին տված հարցազրույցում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ասել է. «Փաշինյանն ունի ներքին չարության հսկայական ծավալ, դա իր մարմնի մեջ չի տեղավորվում, անընդհատ դուրս է տալիս: Ինքը էդ կոնֆլիկտներից սնվում է: Այս խառնաշփոթը այդ մարդու տեսակի արտացոլումն է: Եթե դու կոնֆլիկտածին ես, դու ունես հսկայական իշխանություն, այդ կոնֆլիկտը սկսում ես կիրառել, ոչ միայն հները՝ նորերին, այլև Արարատը Արագածին, Հովհաննավանքը՝ Էջմիածնին, եպիսկոպոսը՝ կարգալույծ արած քահանային, ԱՄՆ-ը՝ Ռուսաստանին: Անընդհատ կոնֆլիկտ է ստեղծում, որովհետև իր տեսակն է այդպիսին: Իմ տպավորությունը սա է: Մարդու տեսակն է: Եթե ինքը լինի, մենք երբեք կայունություն չենք ունեալու:

Այս կոնֆլիկտները ուտում են հասարակությանը ներսից, սրան պետք է վերջ տալ: Մենք ընտրելու ենք մի իշխանության, որը փորձելու է համերաշխություն բերել, թե ունենալու ենք այսօրվա շարունակությունը, մշտապես կոնֆլիկտածին մի իշխանություն, որի հիմնական նպատակը… դրան ռացիոնալ բացատրություն էլ չունես: Լավ Եկեղեցին քեզ ինչո՞վ է խանգարել: Չէ, անպայման պիտի էստեղ բզեն, էնտեղ բզեն, էստեղ պրոբլեմ ստեղծեն, էնտեղ՝ ստեղծեն: Սա տեսակ է: Կարող է սա տեսակ չէ, սա հանձնարարություն է: Մենք դա կիմանանք իշխանափոխությունից հետո: Եթե մեր ժողովուրդը ուզում է իմանալ ճշմարտությունը, պետք է 2026-ին իր ընտրությունը ճիշտ անի: Չարությամբ լցված իշխանությունը չպետք է լինի իշխանություն»: