Փաստաբանի նկատմամբ ցանկացած ճնշում կամ միջամտություն հավասարազոր է իրավական պետության հիմքերը խարխլելուն
Փաստաբանի անկախությունը ոչ միայն ժողովրդավարական հասարակության, այլև արդարադատության համակարգի հիմնասյունն է։ Նրա նկատմամբ ցանկացած ճնշում կամ միջամտություն հավասարազոր է իրավական պետության հիմքերը խարխլելուն։
Դուք դա լիովին կհասկանաք այն պահին, երբ ձեր իրավունքների պաշտպանության միակ երաշխիքը լինելու ենք հենց մենք՝ նրանք, ում այսօր փորձում եք լռեցնել։
Ավելին՝ ձեր մեջ շատերն այսօր փաստաբան են կամ վաղը լինելու են այդ դերում և հասկանում են ու կհասկանան, թե ինչ է նշանակում անկախության յուրաքանչյուր սահմանափակում։
Եվ մտածեք՝ ով է ձեզ երաշխիք տվել, որ հենց այսօր ձեր հեռախոսը չի զնգալու WhatsApp-ի ահազանգով, հիշեցնելով՝ արդարադատության անարդար շրջապտույտից ոչ ոք ապահովագրված չէ։
Խիստ դատապարտում եմ, փաստաբանների նկատմամբ իրականացվող ցանկացած ձևի հետապնդում, ճնշում կամ միջամտություն։

