Փեսայի հայրը հրաժարվեց կարգալույծ արված քահանայի պսակադրության արարողությունից
Այսօր Հովհաննավանքում հարսանեկան պսակադրության արարողությունը պետք է կատարեր կարգալույծ նախկին քահանա տեր Արամը, այժմ՝ Ստեփան Ասատրյանը։ Սակայն, ինչպես հաղորդեց լրագրող Սյուզի Բադոյանը, փեսայի հայրը հրաժարվել է կարգալույծ արված քահանայի պսակադրության արարողությունից։
Արարողությունն իրականացրել է Տեր Սարգիս քահանան։

