Բերման է ենթարկվել «Մեր ձևով» շարժման ներկայացուցիչ Ռուբեն Մխիթարյանին

Գյումրիում բերման են ենթարկել «Մեր ձևով» շարժման ներկայացուցիչ Ռուբեն Մխիթարյանին։

Հիշեցնենք, որ ուժայինները Գյումրու քաղաքապետարան են ներխուժել առավոտյան։ Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի՝ համայնքապետարանում քննչական գործողություններ են իրականացվել իրենց մոտ քննվող վարույթի շրջանակում։ Ավելի ուշ ՀԿԿ-ն հայտարարություն տարածեց՝ նշելով, որ Գյումրիում 8 անձ է ձերբակալվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու մեղադրանքներով։

Հավելենք, որ հոկտեմբերի 1-ին ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր «Արդեն 6 ամիս է, որ Գյումրին կառավարում է մի կլան, որի ղեկավարը, կամ շատերն են ճանաչում՝ Վարդանիկը, կամ ըստ մեղադրանքի` համայնքային բրուշատկաներ գողացողի հայրն այս ընթացքում այնքան է իրեն արդեն թույլ տվել արտահայտություններ, որ վերջերս հրապարակային կերպով կասկածի տակ դրեց Հայաստանի ինքնիշխանությունը։ ՀՀ ինքնիշխանության դեմ հայտարարություններ անողներին պետք է դուրս շպրտենք քաղաքական ու հանրային դաշտից»,- ասել է Փաշինյանը:

Քիչ առաջ բերման ենթարկեցին Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանին։

Մեծաթիվ ոստիկանական ուժեր են կենտրոնացված համայնքապետարանի մուտքի մոտ, բերետավորները բիրտ ուժի կիրառմամբ բերման են ենթարկում քաղաքացիներին։ Վերջին տվյալներով ձերբակալվել և համայնքային ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ է տեղափոխվել 23 անձ։