«Դուրս շպրտելու» հրահանգով սկսված գործը քաղաքական հաշվեհարդար է

Վարդան Ղուկասյանի դեմ հարուցված քրեական գործը ոչ միայն իրավական արժեք չունի, այլև բացահայտորեն քաղաքական պատվերի հետևանք է այն հաջորդել է Փաշինյանի հրապարակային հայտարարությանը՝ «դուրս շպրտել» նրան քաղաքական դաշտից։

Խնդիրը այստեղ Ղուկասյանի անձը չէ։ 

Խնդիրը շատ ավելի խորքային է խորհրդարանական ընտրություններից առաջ իշխանությունը նպատակաուղղված արժեզրկում է ընտրությունների ինստիտուտը, հասարակությանը հստակ ցույց տալով, որ դա այլևս փոփոխությունների իրական ճանապարհ չէ։

Փաշինյանը փակում է քաղաքական վերափոխումների խաղաղ և ինստիտուցիոնալ ուղին, ինչը ժամանակի ընթացքում անխուսափելիորեն հանգեցնելու է հասարակական դիմադրության, զանգվածային անհնազանդության և նույնիսկ ցնցումների։

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը