ՇՄՆ նախկին փոխնախարարը նշանակվել է Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար
«Նոր նշանակում ունենք, Տիգրան Գաբրիելյանը նշանակվել է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի վարչական ղեկավար»,-Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության մեկնարկին հայտնեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը և հաջողություն մաղթեց նորանշանակ պաշտոնյային։
Հիշեցնենք, որ Տիգրան Գաբրիելյանը մինչ այդ Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ էր։

