Լարված իրավիճակ Գյումրու քաղաքապետարանում. բերման են ենթարկում Վարդան Ղուկասյանին․ ՈՒՂԻՂ
Գյումրու քաղաքապետարանի ներսում լարված իրավիճակը շարունակվում է։ Դիմակավորված հատուկջոկատայինները արգելել են աշխատակիցների ելքն ու մուտքը։ Քաղաքացիներ են հավաքվել քաղաքապետարանի դիմաց, որտեղ մեծ թվով ոստիկանական ուժեր են բերվել։ Բակում իրավիճակը շիկանում է։ Ինչ-որ պահի նույնիսկ քաշքշուկ տեղի ունեցավ ոստիկանների ու հավաքված քաղաքացիների միջև։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները այսօր վաղ առավոտյան մտնել են Գյումրու քաղաքապետարան։
Դիմակավորված հատուկ ջոկատայինները արգելել են աշխատակիցների ելքն ու մուտքը։ Աշխատակիցները հայտնել էին, որ դեռ որևէ տեղեկություն չունեն, թե ինչ գործի շրջանակում են նրանք ժամանել։
Ավելի ուշ Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդագրություն տարածեց, նշելով, որ քաղաքապետարաին 8 աշխատակիցներ, այդ թվում քաղաքապետը, ձերբակալվել են կշառք ստանալուև տալու մեղադրանքներով։
NEWS.am-ի ուղիղ միացումը

