Արագածոտնի թեմի կալանավորված առաջնորդի օրհնությամբ Սուրբ պատարագ և միասնական աղոթք կատարվեց
Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնեց Սուրբ Ավետարանիչների տոնը:
Տոնի առիթով, Արագածոտնի թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ Աշտարակի Սուրբ Մարիանե եկեղեցում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ:
Օրվա Պատարագիչն էր՝ Տեղերի հովվության հոգևոր հովիվ՝ Արժանապատիվ Տեր Մխիթար քահանա Ահարոնյանը:
Պատարագիչ հոգևորականը հավատացյալներին ներկայացրեց օրվա խորհուրդը, հորդորեց անկոտրում և անսասան մնալ հավատքի, աղոթական կյանքի մեջ իրենց աչքում օրինակն ունենալով ՍԻՐԵԼԻ ՍՐԲԱԶԱՆ ՀՈՐԸ և հավելեց. « Ի սեր Քրիստոսի վստահ եմ, որ ինչպես մեր սիրելի Սրբազան Հայրը անսասան է իր հավատքի մեջ, անդրդվելի և աներեր է, այսօր էլ մենք հոգևոր եղբայրներով պետք է աներեր մնանք, քարոզենք Տիրոջ կենարար Ավետարանը ու աղոթենք մեկս մյուսի զորանալու, ամրանալու և էլ առավել սիրելու համար…»:
Սուրբ Պատարագին մասնակցում էին թեմի հոգևորականները, միանձնուհիները, եկեղեցու նվիրյալ զավակներ, տարբեր համայնքներից ուխտավորաբար Սուրբ Մարիանե եկած հավատացյալներ:
Հավատավոր զավակներն աղոթք բարձրացրացրեցին Սիրելի ծնողի՝ Սրբազան Հոր, սիրելի Տեր Հոր՝ Տեր Գարեգինի և ամենքի համար:

