Փաշինյանը ԵՄ-ում և Բելգիայում ՀՀ պաշտպանության հարցերով կցորդ է նշանակել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հոկտեմբերի 16-ի որոշումներով՝ Վարդան Հովակիմյանը, համատեղության
կարգով, նշանակվել է Բելգիայի Թագավորությունում և Եվրոպական միությունում ՀՀ պաշտպանության
հարցերով կցորդ՝ մինչև 2027 թվականի օգոստոսի 27-ը (նստավայրը՝ քաղ. Բրյուսել, Բելգիայի
Թագավորություն):
Ավելի վաղ նա նշանակվել էր նաև Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի
Հանրապետության առաքելությանը կից պաշտպանության հարցերով կցորդ։