ԱՄՆ պատերազմի նախարարը կոչ է արել ՆԱՏՕ-ին միանալ Ուկրաինային զինելու նախաձեռնությանը
ՆԱՏՕ-ի բոլոր եվրոպական դաշնակիցները պետք է միանան PURL նախաձեռնությանը՝ ամերիկյան սպառազինության միջոցով Ուկրաինային աջակցելու համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բրյուսելում Ուկրաինայի պաշտպանության հարցերով կոնտակտային խմբի նիստում այս մասին հայտարարել է ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթը։
Հեգսեթը ընդգծել է, որ եթե պատերազմը չավարտվի և կարճաժամկետ հեռանկարում խաղաղության լուծում չի հայտնվի, ապա ԱՄՆ-ն՝ դաշնակիցների հետ միասին, կիրականացնի անհրաժեշտ քայլերը, որպեսզի Ռուսաստանը ստիպված լինի մեծ հաշվով պատասխան տալ Ուկրաինայի դեմ ագրեսիայի շարունակման համար։

