Պապիկյանը ԱՄՆ-ի հետ ՀՀ պաշտպանական բարեփոխումների աջակցության հարցեր է քննարկում

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հոկտեմբերի 14-ին հանդիպել է ԱՄՆ պաշտպանական անվտանգության համագործակցության գործակալության տնօրեն Մայքլ Միլլերի հետ: Այս մասին հայտնում են ՊՆ–ից։

Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-ԱՄՆ գործընկերության շրջանակում ՀՀ պաշտպանական բարեփոխումների աջակցության նպատակով իրականացվող ծրագրերին վերաբերող հարցեր:

Կողմերը պայմանավորվածություններ են ձեռք բերել նոր նախաձեռնությունների վերաբերյալ: