Վաղարշապատի ավագանու ընտրություններին մասնակցելու համար փաստաթուղթ է ներկայացրել 9 քաղաքական ուժ
Նոյեմբերի 16-ին նշանակված Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններում օգտահաշիվ ստանալու հայտ է ներկայացրել 11 քաղաքական ուժ։ ԿԸՀ հաղորդմամբ, նրանցից թիվ 14 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողով առաջադրման փաստաթղթեր են ներկայացրել 9-ը։ Դրանք են՝
«Հայրենիք» կուսակցությունը
«Հաղթանակ» կուսակցությունների դաշինքը՝ կազմում «Առաջ» և «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունները
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը
«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը
«Մայր հայաստան» ազգային-դեմոկրատական կուսակցությունը
«Ժառանգություն» կուսակցությունը
«Ազգային առաջընթաց» կուսակցությունը
«Հանրապետություն» կուսակցությունը
«Համահայկական ճակատ» կուսակցությունը
Առաջադրման փաստաթղթեր ներկայացրած սուբյեկտների գրանցումն իրականացնելու է թիվ 14 ԸԸՀ-ն՝ հոկտեմբերի 12-ից 17-ն ընկած ժամանակահատվածում։
Գրանցված կուսակցություններին (դաշինքին) հերթական համարներ են տրամադրվելու հոկտեմբերի 18-ի ԿԸՀ նիստում՝ վիճակահանությամբ։

