Դե ապահովի Արցախի կարգավիճակի հստակեցումը հանրաքվեով․ հը, ինչո՞ւ լռվեցիր․ Շարմազանովը Փաշինյանին
Նիկոլ, դու ես 2020-ին Կապանում հրապարակել Սերժ Սարգսյանի բանակցային ժառանգությունը, որի համաձայն «ԵԱՀԿ կամ ՄԱԿ -ի հովանու ներքո Լեռնային Ղարաբաղում պետք է իրականացվի պարտադիր իրավական ուժ ունեցող հանրաքվե»։
Ավելին. դու՝ Նիկոլ, նշել ես, որ «հանրաքվեին դրված հարցը որևէ սահմանափակում չի ունենալու»։
Այսինքն, ֆիքսել ես, որ Արցախի կարգավիճակը պետք է որոշվի պարտադիր իրավական ուժ ունեցող հանրաքվեով ու հանրաքվեի դրված հարցը որևէ սահմանափակում չի ունենալու։
Սա նշանակում է, որ հանրաքվեի կարող էր դրվել ինչպես Արցախի անկախության, այնպես էլ՝ ՀՀ-ին միանալու հարցը։
Նշել ես նաև, որ «մինչև հանրաքվեի իրականացումը Արցախն օժտվելու էր ժամանակավոր կարգավիճակով, որը կերաշխավորի նրա ամենօրյա կենսագործունեությունը»։
Հետո էլ ասել ես՝ ՀՀ-ն երբ ուզի, կարող է վերադառնալ այս փաթեթին ու միջազգային հանրությունն էլ պրոբլեմ չի ստեղծի։
Դե վերադարձի։
Դե ապահովի Արցախի կարգավիճակի հստակեցումը հանրաքվեով։
Ապահովի Արցախի ժամանակավոր կարգավիճակը։
Ապահովի Արցախի ամենօրյա կենսագործունեությունը։
Հը, ինչո՞ւ լռվեցիր, իրականացրու խոստումդ։
Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից

