Չեխիան Ադրբեջանին առաջարկել է L-39NG մարտական-ուսումնամարզական ինքնաթիռներ
Չեխիան և Ադրբեջանը ուսումնասիրում են ավիացիայի ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Այս մասին Դուբլինում լրագրողներին ասել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը։
Վարչապետը նշել է, որ Պրահան Բաքվին առաջարկում է արդիականացված L-39NG մարտական-ուսուցողական ինքնաթիռներ, որոնք արտադրվում են Aero Vodochody-ի կողմից և միջազգային շուկայում վաճառվում են որպես մատչելի անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի ինքնաթիռ։
«Այս ինքնաթիռը աստիճանաբար ձեռք է բերում անօդաչու թռչող սարքերի գերազանց որսորդի համբավ։ Ծախսերի տեսնկյունից այն ավելի շահավետ է և ավելի հարմար է օգտագործել էժան անօդաչու թռչող սարքերը ոչնչացնելու համար, այդ նպատակով ավելի քան մեկ միլիոն եվրո արժողությամբ F-16-ը արձակել», – ասել է Չեխիայի վարչապետը։

