Լոռու քրեական ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին սահմանային անցակետում

Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողները ստացած օպերատիվ տվյալն իրացրին Համայնքային ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողների հետ:

Հոկտեմբերի 9-ին «Բագրատաշեն» սահմանային անցակետում հայտնաբերվեց և վարչություն տեղափոխվեց 32-ամյա մի տղամարդ:

Անցած տարվա նոյեմբերի 11-ից նա հետախուզվում էր քրեական օրենսգրքի 285 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի մեղադրանքով` մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ապօրինի գործունեություն իրականացնելու նպատակով իրավաբանական անձ, հիմնարկ ստեղծելը կամ օգտագործելը կամ նույն նպատակով անհատ ձեռնարկատեր հաշվառելը, որի հետևանքով պատճառվել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս։

32-ամյա տղամարդու նկատմամբ խափանման միջոց էր ընտրված կալանքը։