Զոհվել է ՀՅԴ-ական պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի որդին

Հատուկ ռազմական գործողության գոտում զոհվել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի 28–ամյա որդին, գրում է «Հրապարակ»-ը։

Կյուրեղյանի որդին զինվորական բժիշկ էր, տարիներ առաջ է բնակություն հաստատել ՌԴ–ում։ Զոհվել է օգոստոսի սկզբներին, սակայն զոհվելուց շուրջ երկու ամիս անց է միայն հնարավոր եղել նրա դիակը դուրս բերել ռազմի դաշտից և տեղափոխել Հայաստան:

Վաղը՝ հոկտեմբերի 10-ին, հայրենի Վանաձորում տեղի կունենան նրա և՛ հոգեհանգստի, և՛ հուղարկավորության արարողությունները, գրում է լրատվամիջոցը: