Դուշանբեում Պուտին-Ալիև հանդիպում է սպասվում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Դուշանբե։

Հաղորդվում է, որ նա Դուշանբեում գտնվելու ընթացքում հանդիպում կունենա նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

«Պուտինի և Ալիևի հանդիպումը Դուշանբեում կկայանա հինգշաբթի, օրակարգի գլխավոր կետը երկկողմ հարաբերություններն են»,- մանրամասնել է Դմիտրի Պեսկովը։

Հանդիպման անցկացման փաստը խոսում է երկու առաջնորդների՝ բոլոր կենսական պահերը քննարկելու մտադրության մասին։ Հայտարարել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը: