Վաշինգտոնյան գագաթնաժողովի մեկ այլ կարևոր արդյունք էր «Զանգեզուրի միջանցքի» բացումը. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թյուրքական պետությունների կազմակերպության պետությունների ղեկավարների խորհրդի 12-րդ գագաթնաժողովում իր ելույթում կրկին խոսել է «Զանգեզուրի միջանցքի» մասին՝ նշելով, թե իբր դրա բացումը Վաշինգտոնյան գագաթնաժողովի մեկ այլ կարևոր արդյունք էր։

««Զանգեզուրի միջանցքը» մեծ նշանակություն ունի որպես նոր տրանսպորտային զարկերակ և երկրորդ երթուղի՝ թե՛ Միջին միջանցքի, թե՛ Հյուսիս-Հարավ միջանցքի շրջանակներում», – ընդգծել է նա։