Ադրբեջանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են համագործակցության հեռանկարները

Հանդիպել են Ադրբեջանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարները Ջեյհուն Բայրամովը և Հաքան Ֆիդանը։

Կողմերը քննարկել են Բաքվի և Անկարայի միջև համակողմանի համագործակցության ներկա փուլը և հեռանկարները:

«OTG – ի շրջանակներում համագործակցությունը, որը հիմնված է ընդհանուր մշակութային և պատմական ժառանգության վրա, առանցքային դեր է խաղում գործընկերության խորացման և բարգավաճ ապագայի համատեղ կառուցման գործում»,-գրել է Բայրամովը՝ իր X-հաշվում: