Անհայտ կորածի հարազատ Արսեն Ղուկասյանի կալանքի քննությունը մակագրվել է Մասիս Մելքոնյանին

Անհայտ կորած զինծառայողների հարազատներից Արսեն Ղուկասյանի կալանքի նիստը տեղի կունենա այսօր՝ 21:00-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավան նստավայրում (ք.Երևան Գյուլիքևխյան 20)։

Գործը մակագրվել է Մասիս Մելքոնյանին:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 29-ին ՊՆ շենքի մոտ տեղի ունեցած քաշքշուկի առթիվ ՊՆ և ՌՈ ծառայողների հաղորդման հիման վրա նախաձեռնված վարութի շրջանակներում ձերբակալվել են անհայտ կորած անձանց հարազատներ Արսեն Ղուկասյանը և Ապիջան Սարգսյանը

Միջնորդություն է ներկայացվել դատարան կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար: