Կոպենհագենում հանդիպել են Ալիևն ու Զելենսկին

Կոպենհագենում տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպումը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Հիշեցնենք, որ Դանիայի Թագավորության մայրաքաղաք Կոպենհագենում տեղի է ունենում Եվրոպական քաղաքական համայնքի 7-րդ գագաթնաժողովը: