Վրաստանը մտադիր է շարունակել աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությանը

Թբիլիսին 2026 թվականի բյուջեի նախագծում նախանշել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները. Վրաստանը մտադիր է շարունակել աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությանն ու կառուցողական համագործակցությանը՝ ընդգծելով, որ դա համապատասխանում է ողջ տարածաշրջանի շահերին:

Համապատասխան դրույթներն արտացոլված են փաստաթղթի՝ միջազգային հարաբերություններին նվիրված բաժնում։ Օրինագծում նշվում է, որ Վրաստանը պատրաստ է քննարկել Հայաստանի և Ադրբեջանի միջև ցանկացած արդիական հարց ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ եռակողմ՝ Թբիլիսիի մասնակցությամբ:

Ընդգծվում է, որ նման ջանքերը հնարավորություններ են բացում վստահության վերականգնման և համագործակցության զարգացման համար: