Դատախազությունը նոր հայց է ներկայացրել Գագիկ Ծառուկյանի դեմ

Դատախազությունը պահանջում է բռնագանձել  Գագիկ Ծառուկյանի, նրա կնոջ՝ Ջավահիր Ծառուկյանի, որդիների՝ Հովհաննես և Նվեր Ծառուկյանների, ծնողների՝ Կոլյա Ծառուկյանի և տիկին Ռոզա Ծառուկյանի, նրա հետ փոխկապակցված այլ անձանց, այդ թվում՝ Սեդրակ Առուստամյանի գույքը։ Այս հայցադիմումը, սակայն, նախկինում արագացված կարգով քննված գործի շարունակությունն է, դատախազությունն առանձնացված վարույթով է հայց ներկայացրել։

«Դատալեքս» համակարգից «Փաստինֆո»-ն տեղեկանում է, որ հայցը դատարան մուտք է եղել օրերս և մակագրվել դատավոր Լիլի Դրմեյանին։ Հայցը վարույթ ընդունելու որոշման հետ մեկտեղ դատարանը բավարարել է հայցի ապահովում կիրառելու միջնորդությունը։ Գործով որպես երրորդ անձ են անցնում   «Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե» ՀԿ, «Զվարթնոց Հենդլինգ» ՓԲ, «Օնիրա Քլաբ» ՍՊ, «Մուլտի ավտոտրանս» ՍՊ, «Գլոբալ Մոթորս» ՍՊ, «Արմբետոն» ՍՊ, «Մուլտի Մոթորս» ՍՊ, «Մեգամոթորս» ՍՊ, «Մուլտի Սիս» ՍՊ, «Մուլտի Ուելնես կենտրոն» ՍՊ, «Երևանի Արարատ Կոնյակի-Գինու-Օղու կոմբինատ» ԲԲ, «Շուստով առևտրի տուն» ՓԲ, «Մուլտի Ագրովեյ» ՍՊ, «Արտբեն» ՍՊ ընկերությունները և անհատ ձեռնարկատեր Աննա Մնացականի Բարսեղյանը։