Դատարանը Միքայել Սրբազանին մեղավոր ճանաչեց
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը հրապարակեց Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով վերդիկտը։
Դատարանը մեղավոր ճանաչեց Միքայել Սրբազանին՝ խափանման միջոցը թողնելով անփոփոխ։
Սեպտեմբերի 29-ին, ժամը 15։30-ին տեղի կունենան դատական լսումները, որի ժամանակ կներկայացվի, թե քանի տարի է Սրբազանը կրելու պատիժը։
Հիշեցնենք, որ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը հունիսի 28-ին կալանավորվել է երկու մասով, այնուհետև կալանքի ժամկետը երկարաձգվել է։
Միքայել Սրբազանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը):

