Հաշմանդամ երեխաներին դպրոց տեղափոխող «Գազելն» այսօր կրկին փչացել է. ահազանգ
«Երևանի թիվ 17 հենաշարժական հատուկ դպրոցն ունի 2 գազել (հարմարեցված սայլակների համար) երթուղայիններ, որոնք տնից կրթօջախ եւ հակառակ տեղափոխում է հաշմանդամություն ունեցող երեխաներին,-գրում է դպրոցի սաներից մեկի մայրը՝ Մարիամ Պողոսյանը։- Երթուղայինները հին են, հաճախ փչանում են հենց ճանապարհի մեջտեղում, շաբաթներով վերանորոգվում են, ինչի պատճառով երեխաները զրկվում են կրթություն ստանալու իրավունքից։ Որպես դպրոցի ծնողական խորհրդի նախագահ նախորդ տարի ` ծնողական խորհրդի անդամների ստորագրություններով , խնդրի մասին պաշտոնապես դիմել եմ ՀՀ բոլոր գերատեսչություններ ( ուժայիններից բացի), իմ գրությունը ֆուտբոլի գնդակի պես իրար փոխանցում եւ ցրողական, անհասկանալի տեքստերով “պատասխանում էին”։ Միակ ընկալողը քաղաքապետարանն էր, հայոց լեզվով հասկացել եւ պատասխանել էր,ավելի ճիշտ` մերժել, պատճառաբանելով, որ Երևան քաղաքի երթուղայիններն անգամ քիչ են եւ չունեն ավելորդ մեքենա մեզ հատկացնելու համար։ Բայց ամռանը խնդիրը կրկին քաղաքապետարանի նիստին ընդդիմությունը բարձրաձայնեց, ինչին քաղաքապետը խոստացավ լուծում տալ։ Այսօր, երբ երեխաները արձակուրդից հետո հազիվ ադապտացվել էին, կրկին երթուղայինը փչացել է, երեխաներին զրկելով հավասար պայմաններում կրթություն ստանալու իրավունքից։ Ոլորտի պատասխանատուններին, ովքեր մեծ_մեծ խոսում, ճոխ թվեր եւ ինչեր են հանրությանը հրամցնում, կխնդրեի այցելել եւ տեսնել անտեսված դպրոց։ Հարակից հատվածում չկա մայթ, կա աղբարկղեր, չկա կանգառ, դպրոցի մուտքի մոտ կա անցուղի ( զեբռա), եթե տաքսիով մտնենք` կտուգանվենք ըստ օրենքի, չկա ոռոգման ջուր, որ ծառերը խնամվեն, չկա խելամիտ հարմարեցում ( օրինակ ՔայլՏեքի, գետնանցումների պես աստիճաններին հարմարեցված, առանց հոսանքի առկայությամբ աշխատող այլընտրանքային փոխադրամիջոց), կա հաճախ խափանվող վերելակ, որով կարող է տեղափոխվել 1 սայլակ,,,,, էլ ո՞րն ասեմ,,,, գոնե ունեք հստակ հաշվարկ, թե քանի հաշմանդամ երեխա է լքել ՀՀ վերջին տարիներին, սա պետական` թքած ունենալու, սխալ կրթական բարեփոխումների, խախտված իրավունքների, խորը հիսաթափության եւ ապագայի հանդեպ անհուսալիության պատճառներն են։ Հույսս միջազգային կառույցներն են, եկեք` տեսեք, արձանագրեք»։

