Վլադիմիր Պուտինը Ուկրաինայի նախագահին հրավիրել է Մոսկվա
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ուկրաինայի ղեկավար Վլադիմիր Զելենսկուն հրավիրել է Մոսկվա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ТАСС-ը:
«Ասացի՝ այո, դա հնարավոր է (Զելենսկու հետ հանդիպումը – խմբագրություն)։ Վերջիվերջո, եթե Զելենսկին պատրաստ է, թող գա Մոսկվա»,- Չինաստան կատարած այցին նվիրված ասուլիսում հայտարարել է Վլադիմիր Պուտինը:

