Նախիջևանի հետ անարգել ցամաքային կապի պահանջն ընդունվել է Հայաստանի կողմից․ Ասադով

Իլհամ Ալիևը բազմիցս և վճռականորեն հայտարարել է, որ պետք է ապահովվի Ադրբեջանի հիմնական մասից դեպի Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն անարգել ցամաքային անցումը։ Չնայած բոլոր դժվարություններին, անհամաձայնություններին և տարբեր դիրքորոշումներին՝ պետության ղեկավարի այս պահանջը նույնպես ընդունվել է Հայաստանի կողմից: Ըստ ԱՊԱ-ի` այս մասին հայտարարել է վարչապետ Ալի Ասադովը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի Վաշինգտոն կատարած պատմական այցին նվիրված հատուկ նիստում։

«Համատեղ հռչակագրում ներառված կարևոր դրույթներից մեկը տարածաշրջանում տրանսպորտային և հաղորդակցության գծերի բացումն է»,-նշել է Ասադովը։