Վերաքննիչ դատարանների նախագահներ են նշանակվել

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագրեր է ստորագրել Վաչե Մարգարյանին և Նարեկ Գաբրիելյանին վերաքննիչ դատարանների նախագահներ նշանակելու վերաբերյալ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագահի հրամանագրով Վաչե Մարգարյանը երեք տարի ժամկետով նշանակվել է վերաքննիչ քրեական դատարանի նախագահ։

Մյուս հրամանագրով Նարեկ Գաբրիելյանը նշանակվել է վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ՝ նույնպես երեք տարի ժամկետով։