ՌԴ ՆԳՆ-ը հետախուզում է սկսել Եկատերինբուրգում ադրբեջանական սփյուռքի ղեկավար Շիխլինսկու նկատմամբ

Եկատերինբուրգում ադրբեջանական սփյուռքի ղեկավար Շահին Շիխլինսկին Ռուսաստանի ՆԳՆ-ի կողմից հետախուզվում է քրեական հոդվածով։ Այս մասին հայտնում է ռուսական ՏԱՍՍ լրատվական ծառայությունը։

Ադրբեջանցու հետախուզման և քրեական հոդվածի վերաբերյալ մանրամասները զետեղված են գերատեսչության տվյալների բազայում։

Հիշեցնենք, որ Եկատերինբուրգի ադրբեջանական սփյուռքը հայտնվել էր միջազգային սկանդալի կենտրոնում։ Ձերբակալություններ էին եղել սկանդալային «Բաքու Պլազա» առևտրի կենտրոնում, որը կապված է նույն Շահին Շիխլինսկու հետ։