Թուրքիայի և Ղազախստանի միջև 20 համաձայանգիր է կնքվել

Հուլիսի 29-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի գլխավորությամբ երկու երկրների միջև ստորագրվել է 20 համաձայանգիր։ Այս մասին գրում է ermenihaber.am-ը:

Համաձայանգրերը վերաբերել են տրանսպորտի և ենթակառուցվածքների, առևտրի, մեդիայի և  տեղեկատվության, արդյունաբերության, գիտության  և տեխնոլոգիաների, առողջապահության, էներգետիկայի ու բնական պաշարների ոլորտներին։

Բացի վերոնշյալ ոլորտներից համաձայնագրեր են կնքվել նաև պաշտպանության, արդարադատության և շրջակա միջավայրի, կլիմայի փոփոխության ոլորտներում համագործակցության վերաբերյալ:

Հավելենք նաև, որ համաձայնագրերի ստորագրմանը զուգահեռ Էրդողանը Տոկաևին Թուրքիայի Հանրապետության շքանշան է շնորհել:

«Որպես Թուրքիա՝ մենք հպարտանում ենք Ղազախստանի հաջողություններով»։