Ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանն ազատ է արձակվել․ Armlur
Ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանը ազատ է արձակվել ՝ 29 տարի անազատության մեջ լինելուց հետո։ Այս մասին հայտնում է armlur.am-ը։
Ենոքյանին մեղադրանք է առաջադրվել համակուրսեցի Իոսիֆ Աղաջանովին սպանելու համար։ Նա 1996-ին նոյեմբերի 29-ին դատապարտվել է մահապատժի։
2003-ին՝ Հայաստանում մահապատժի վերանալուց հետո, Մհեր Ենոքյանը դատապարտվեց ցմահ ազատազրկման։

