Եվրոպական հանձնաժողովը պատրաստվում է թանկացնել ԵՄ-ում ճամփորդության թույլտվության վճարը
Եվրոպական հանձնաժողովը պատրաստվում է գրեթե եռապատկել ԵՄ-ում ճանապարհորդության թույլտվության վճարը Եվրոպական ճանապարհորդական տեղեկատվության և թույլտվության համակարգի (ETIAS) շրջանակներում։ Այն կգործարկվի 2026 թվականի վերջին։ Այս մասին ասվում է Եվրոպական հանձնաժողովի հայտարարության մեջ։
ETIAS ճանապարհորդության թույլտվությունը պարտադիր պահանջ կլինի ԵՄ մուտք գործելու համար այն ԵՄ անդամ չհանդիսացող երկրների քաղաքացիների համար, որոնց համար վիզա չի պահանջում։ Այդ թվում են նաև Ուկրաինայի քաղաքացիները:
Վճարը մեկ անձի համար 7 եվրոյից կբարձրանա մինչև 20 եվրո։ Սակայն, ԵՄ անդամ չհանդիսացող այն քաղաքացիները, ովքեր կարող են մուտք գործել ԵՄ առանց վիզայի, պետք է նախապես դիմեն առցանց և ստանան իրենց անձնագրերին կից էլեկտրոնային թույլտվություն։

