Հուլիսի 19-ին Սուրբ Սարգիս եկեղեցում սպասում են սրբերի անունները կրող մարդկանց

Հուլիսի 19-ին՝ շաբաթ՝ ժամը 10-ին, սիրով սպասում ենք Զաքարիա, Եղիսե, Պետրոս, Անդրեաս, Հակոբոս, Հովհաննես, Մատթեոս, Բարդուղիմեոս, Փիլիպոս, Թովմաս, Թադեոս, Հակոբ, Շմավոն, Մատաթիա և Պողոս անունը կամ ազգանունը կրողներին։

Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում կկատարվի օրհնության կարգ՝ տվյալ շաբաթվա տոնացույցում նշված սրբերի անունները կրող անձանց համար։

Ամեն շաբաթ օր՝ ժամը 10-ին, թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ առաջնորդանիստ Ս․ Սարգիս եկեղեցում կատարվում է օրհնության կարգը՝ նպատակ ունենալով վերականգնել անվանակոչության տոնը նշելու գեղեցիկ ավանդույթը։

Հուլիսի 14-20-ի տոնացույցը՝

  • Հուլիսի 14- Ս. Կալիստրատոսի և 49 վկաների և Ղունկիանոս քահանայի հիշատակության օր
  • Հուլիսի 15- Ս. Զաքարիա մարգարեի հիշատակության օր
  • Հուլիսի 17- Եղիսե մարգարեի հիշատակության օր
  • Հուլիսի 19- Քրիստոսի 12 առաքյալների եւ Ս. Պողոս 13-րդ առաքյալի հիշատակության օր
  • Հուլիսի 20- Բարեկենդան Վարդավառի պահոց։