Վկաներին բովանդակազուրկ հարցերով քննելը Աշոտյանին կալանքի տակ հնարավորինս երկար պահելու նպատակ ունեն

նիկոլի բռնապետական ռեժիմի կողմից շինծու քրեական գործով ակնհայտ քաղաքական հետապնդման ենթարկվող Արմեն Աշոտյանը շարունակում է երկու տարուց ավելի մնալ անազատության մեջ:

Նախորդ նիստին ոստիկանությունը, իբր, ռեսուրս չունենալու զավեշտալի պատճառով կալանքի տակ գտնվող Աշոտյանին չբերեց դատական նիստի, որի պատճառով նիստը չկայացավ:

Վաղուց այլևս տաղտկալի դարձած, վկաներին ծամծմված, նույնաբովանդակ, հաճախ նաև բովանդակազուրկ հարցերով քննելը տպավորություն է ստեղծում, որ նիստերը միտումնավոր երկարաձգելու, ըստ այդմ կալանքի տակ հնարավորինս երկար պահելու նպատակ ունեն:

Այսօր հերթական վկայի հարցաքննությունն է:

Քաղաքական բանտարկյալ Արմեն Աշոտյանը հերթական օրն է անցկացնում անազատության մեջ:

Մերի Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը