Մասնագետները ստուգել են Սև ծովի ջրի որակը
Սև ծովի ջրի որակը Վրաստանի ափի ողջ երկայնքով, լաբորատոր հետազոտությունների համաձայն, նորմայի սահմաններում է։ «Սպուտնիկ Georgia»-ի հաղորդմամբ, այս մասին ասվում է Ազգային շրջակա միջավայրի գործակալության տեղեկատվության մեջ։
Ամեն ամիս նմուշներ են վերցվում 12 տարբեր վայրերից։
Հետազոտության ընթացքում որոշվում է հիդրոկենսաբանական և քիմիական ցուցանիշների կոնցենտրացիան, այդ թվում՝ 13 ծանր մետաղների, նավթային ընդհանուր ածխաջրածինների, 16 պոլիարոմատիկ ածխաջրածինների, ինչպես նաև այլ ֆիզիկական և քիմիական ցուցանիշների։
Սև ծովից վերցված նմուշները վերլուծության են ուղարկվում Ազգային շրջակա միջավայրի գործակալության հավատարմագրված լաբորատորիա՝ մթնոլորտային օդի, ջրի և հողի վերլուծության համար, որը հագեցած է բարձր ճշգրտության գործիքներով և լիովին համապատասխանում է ժամանակակից չափանիշներին։

