Վտանգ ներկայացնող» երկու իր առգրավվել են խուզարկության շրջանակում. բլոկը չի գործում․Արամ Վարդևանյան (տեսանյութ)
«Վաղ առավոտից ապօրինի խուզարկությունների մի հսկայական շքերթ է սկսվել»,-անդրադառնալով ՀԷՑ-ում և Սամվել Կարապետյանի եղբոր որդու տանն իրականացվող խուզարկություններին՝ լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Արամ Վարդևանյանը։
Նա նշեց, մեր հասարակությունում խուզարկությունների թեման կարծես շատերին էլ չի զարմացնում, թեև իրավական իմաստով իրավունքների հստակ միջամտություն է, այն պետք է լինի հստակ պատճառաբանված, անհրաժեշտ ու համաչափ։
«Խուզարկություններն առնչվում են Կարապետյան ընտանիքին, այդ թվում հատկապես Նարեկ Կարապետյանի մասով են գործողություններ կատարվում։ Ի՞նչ են փնտրում, բարդ է ասել։ Կարող եմ ասել, վտանգ ներկայացնող երկու իր առգրավվել են խուզարկության շրջանակում, վստահ եմ հանրային մեծ պահանջ կա դրա նկատմամբ, խոսքը երկու գլխարկի մասին է, ես հասկանում եմ, որ իսկապես դրա անհրաժեշտությունը կար»,-ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում

