Նեթանյահուն ժամանել է Վաշինգտոն

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ժամանել է Վաշինգտոն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցություններ անցկացնելու նպատակով։

Բենիամին Նեթանյահուն այս տարի արդեն երրորդ անգամ կհանդիպի Դոնալդ Թրամփի հետ։

Բանակցությունների կենտրոնում կլինեն Գազայի հատվածում հրադադարի և պատանդների վերաբերյալ համաձայնագրի հնարավորությունը։

Համաձայն տեղեկությունների՝ Նեթանյահուն հանդիպում կունենա նաև ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի, ինչպես նաև Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ։