«Տաշիր գրուպ»-ի գլխավոր գրասենյակում իրականացված խուզարկություններից հետո երկու անձ կալանավորվել է
«Տաշիր գրուպի» գլխավոր գրասենյակում խուզարկություններից հետո երկու անձ կալանավորվել է, ևս երկու անձի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն կներկայացվի դատարան։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասացին ՔԿ-ից։
ՔԿ-ից հայտնեցին, որ 4 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում) հատկանիշներով:
Հիշեցնենք, որ երեկ «Տաշիր գրուպի» գլխավոր գրասենյակում խուզարկություններ են իրականացվել՝ ՔԿ-ում քննվող՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման և առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։

