Իրանի նախագահը հաստատել է՝ ՄԱԳԱՏԷ-ի հետ դադարեցնում են համագործակցությունը
Իրանի նախագահը հաստատել է՝ ՄԱԳԱՏԷ-ի հետ դադարեցնում են համագործակցությունը։
Նա ստորագրել է ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) հետ համագործակցությունը դադարեցնելու մասին իսլամական խորհրդի Մեջլիսի ընդունած օրենքը։
Այս օրենքն ընդունվել է իսլամական խորհրդի Մեջլիսի կողմից հունիսի 25-ի նիստում և նույն օրը ստացել Սահմանադրության պահապանների խորհրդի հավանությունը:

