Արարատ Միրզոյանը չի մասնակցի ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդին

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը չի մասնակցի ՀԱՊԿ-ի արտաքին գործերի նախարարների խորհրդին։ Այս մասին հաղորդում է նախարարության մամուլի ծառայությունը։

Նիստը նախատեսված է այսօր Ղրղզստանում։