Հրատապ. Միքայել Սրբազանը գնում է Քննչական կոմիտե. ժողովուրդը թույլ չի տալիս․ ՈՒՂԻՂ
«Վարույթը նախաձեռնվել է հունիսի 17-ին, իրենք կարող էին շատ հանգիստ, շատ մեկուսի ձերբակալել ամսի 17-ին, 18-ին, 19-ին, մինչև 26-ը ներառյալ, բայց իրենք գիտակցաբար կամ անգիտակցաբար, հակված եմ՝ առաջինին, որ ուզում էին ցույց տալ իրենց ուժը Մայր Աթոռից ներս, իրենք դժվար թե չիմանային, որ այսօր Քահանայաց ժողով է, իսկ ես արդեն ավելի քան 20 տարի այդ ժողովի կոորդինատորն ու պատասխանատուն եմ, նախագահ Վեհափառ Հայրապետի կողքին ատենապետն եմ։ Շատ լավ գիտեին, բայց ցանկանում էին այսօր այստեղ «մասկի շոու» կազմակերպել, բայց չհաջողվեց, ինչի համար շնորհակալ եմ բոլորին»,-լրագրողների հետ զրույցում ասաց Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։
«Իրենք հասկացել և նահանջել են, դրա համար ավելորդ է թույլ տալ, որ երկրորդ հարձակումը թույլ տան և երկրորդ անգամ պղծեն Մայր Աթոռի հոգապարար, հոգևոր մթնոլորտը։ Ես որևիցե բանից չեմ վախենում, այս մեղադրանքը բացարձակ շինծու, ապօրինի մեղադրանք է։ Ես երբեք չեմ թաքնվել, խուսափել, ասածներիցս էլ չեմ հրաժարվում։ Ասել եմ՝ լավ եմ արել։ Խնդրանքս է՝ նստեմ մեքենան և փաստաբանի հետ Քննչական կոմիտե գնամ, ներկայանամ», -ասաց նա։
Քաղաքացիները թույլ չեն տալիս Միքայել Սրբազանին գնալ Քննչական Կոմիտե։ Նրանք ծափահարություններով և «Սրբազա՜ն» վանկարկումներով կրկին ուղեկցում են Վեհարան։ Քաղաքացիները նշում են, որ Սրբազանի կողքին են և չեն ցանկանում, որ նա գնա։ Սրբազանն էլ նշում է՝ իրեն չեն տանում, ինքն է գնում։

